Թալիբները ստանձնել են Կարաչիի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը. կա 26 զոհ
«Թալիբան» շարժման պակիստանցի անդամները ստանձնել են Պակիստանում Կարաչիի օդանավակայանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:
Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով հենց զինյալների հայտարարությունը:
«Մենք Կարաչիի օդանավակայանի վրա հարձակում ենք իրականացրել, որպեսզի վրեժ լուծենք Հաքիմուլլահ Մեհսուդի մահվան համար, որը սպանվել էր 2013-ի նոյեմբերի մեկին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով», - մասնավորեցրել են թալիբները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանում վերսկսվել է հրաձգությունը: RT-ն հաղորդում է, որ օդանավակայանի տարածքից ծուխ է բարձրանում։










