Թբիլիսիում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցով

15:52 • 09.06.14

«Եվրասիական ընտրություն. Վրաստան» կոալիցիան, որն իր մեջ ներառում է մի քանի հասարակական կազմակերպություն, մայրաքաղաք Թբիլիսիում ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի ու Ռուսաստանի միջև։

 

Ինչպես տեղեկացնում է Газета-ն՝ վկայակոչելով կոալիցիայի ղեկավար Արչիլ Չկոիձեին, Թբիլիսիի մետրոյի կայարանների մոտ ու այլ մարդաշատ վայրերում ստորագրահավաքի համար տեղադրվում են հատուկ սեղանիկներ։

 

Ղեկավարի խոսքով՝ իրենք արդեն հավաքել են մոտ 5.000 ստորագրություն։ Իսկ 35.000 ստորագրություն հավաքելու դեպքում նախաձեռնությունը կներկայացվի խորհրդարան։

 

Նշվում է, որ այս արշավն անցկացվելու է նաև ռուսաստանաբնակ վրացիների շրջանում։ Իսկ դրանով կզբաղվի «Վրաց գաղթականներ» ոչ կառավարական կազմակերպությունը։