Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Արայիկ Թունյանը
65-ը կողմ և 3 դեմ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Արայիկ Թունյանը. արդյունքներն ամփոփելուց հետո ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը։ Ըստ նրա անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Նշենք, որ Արայիկ Թունյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով:










