Կես միլիոն բրիտանացի կարող է մնալ առանց արտասահմանյան հանգստի
Մեծ Բրիտանիայի գրեթե կես միլիոն քաղաքացի կարող է չկարողանալ արտասահման մեկնել ժամանակին, գրում է Russia Today-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Անձնագրային գրասենյակը, որն անձնակազմի պակաս ունի, չի հասցնում մշակել բոլոր դիմումները։
Խորհրդարանականներն արդեն զգուշացրել էին, որ ծառայությունը դժվարություններ ունի և հաղորդել էին, որ ստացել են հարյուրավոր բողոքներ անձնագրեր տրամադրելու ուշացումների մասին:
Այսպես, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Դևիդ Հենսոնը հայտարարել է, որ իր կուսակցությունը վեց շաբաթվա ընթացքում ստացել է արդեն 400-ից ավելի դիմում:
Սովորաբար, անձնագրի մեջ փոփոխություններ մտցնելը կամ նոր անձնագիր տրամադրելը պահանջում է 3-ից 4 շաբաթ, սակայն հանգստացողները բողոքում են, որ այժմ կորցնում են երկու անգամ ավելի շատ ժամանակ:
Անձնագրային գրասենյակը, որը Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ է, հայտարարել է, որ հունվարից մինչև հունիս ստացել է անձնագրի տրամադրման կամ ժամկետի երկարացման 300 հազարով ավելի շատ դիմում, քան անցած տարվա առաջին կիսամյակում: Նախարարությունում դրա պատճառ են անվանում «տնտեսական աճը և հանգստյան ուղևորությունների պահանջարկի մեծացումը»:










