Լատվիայում մեկնարկում են Saber Strike 2014 զորավարժությունները

10:19 • 09.06.14

Լատվիական Ադաժի հրաձգարանում այսօր մեկնարկում են տակտիկական Saber Strike 2014 զորավարժությունները՝Բալթյան երկրների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների զրահատեխնիկայի ու զինծառայողների մասնակցությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով, ամենամյա Saber Strike զորավարժությունները կտևեն մինչ հունիսի 20-ը։ Դրանց կմասնակցեն 1.000-ից ավելի օտարերկրացի զինծառայողներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Saber Strike 2014-ը Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի ցամաքային ու ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններն են, որոնց նպատակն է կատարելագործել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ցամաքային ու օդային զորքերի փոխգործակցությունը։