Կարմիր խաչը և Սիրիայի Կարմիր մահիկն օգնություն են հասցրել Հալեպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Սիրիայի Կարմիր մահիկին, Սիրիայի կառավարության և ընդդիմության համաձայնության արդյունքում, բացառիկ հնարավորություն է ընձեռվել օգնություն հասցնել Հալեպի հյուսիսային հատված, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության տակ։
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, կազմակերպությունների ներկայացուցիչները բնակիչներին մատակարարել են պարեն, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ, ներքնակներ, խոհանոցային պարագաներ։ Այս մասին Agence France-Presse-ի հետ զույցում ասել է Կարմիր խաչի խոսնակ Ռալֆ ալ Հեյջը։
Հաղորդվում է, որ 30.000 հոգու համար նախատեսված օգնությունը բարձված է եղել 7 բեռնատարում։
Աղբյուրը նկատում է, որ Սիրիայի կառավարությունը հազվադեպ է թույլ տալիս օգնություն հասցնել ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ։










