Ճապոնիայում կայացած աճուրդում 3.500 դոլարով վաճառվել է «Դենսուկե» տեսակի սև ձմերուկ

12:56 • 10.06.14

Ճապոնիայում կայացած աճուրդում 350.000 իենով (մոտ 3.500 դոլար) վաճառվել է Տոմա քաղաքում աճեցվող «Դենսուկե» հայտնի տեսակի սև ձմերուկ, հայտնում է РИА Новости-ն։

 

Երկուշաբթի անցկացված աճուրդում վաճառքի է հանվել 240 ձմերուկ։ Նախորդ տարի սև ձմերուկի արժեքն աճուրդում 300.000 իեն էր։

«Ես 50.000 իեն եմ ավելացրել նախորդ տարվա արժեքին, որպեսզի մի փոքր օգնեմ տեղացի արտադրողներին»,- ասել է ձմերուկի գնորդ 47-ամյա Սատոսի Օգինոն։

 

«Դենսուկե» տեսակի ձմերուկներն առանձնանում են կեղևի սև գույնով և վառ կարմիր համեղ միջուկով։ Այս ձմերուկները վաճառվում են հատուկ սև արկղերում, որոնք ընդգծում են նրանց բնական գույնը։

Սև տեսակի ձմերուկը ստացել են 1980-ականների կեսերին Տոմա քաղաքում՝ բրնձի բերքի կրճատման պատճառով վնասները փոխհատուցելու համար։

Այս տեսակի ամենաթանկ ձմերուկը վաճառվել է 6 տարի առաջ՝ 650.000 իեն (մոտ 6.500 դոլար)։