Բրազիլիայում փլուզվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող միառելս երկաթգծի մի հատվածը

11:13 • 10.06.14

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում փլուզվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող միառելս երկաթգծի մի հատվածը, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով BBC News-ին: Դեպքի հետևանքով մահացել է մեկ աշխատող:

 

Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է երկու մարդ։

 

Միառելսի հնարավոր փլուզման պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան:

 

Ընդհանուր 18 կիլոմետր երկարությամբ միառելսը պետք է միացներ Կոնգանյաս օդանավակայանը մետրոյի երեք գծերի հետ: Սպասվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, սակայն այն մինչ այժմ պատրաստ չէ այն դեպքում, երբ առաջնությունը սկսվում է արդեն երկու օրից:

 

Սա արդեն մարդկանց մահվան առաջին դեպքը չէ աշխարհի առաջնության համար կառուցվող օբյեկտներում: Բրազիլիայում 12 մարզադաշտ կառուցելու ընթացքում մահացել է ընդհանուր առմամբ ութ աշխատող: