Բրիտանացի դպրոցականների ծնողները կվճարեն իրենց երեխաների բաց թողած դասերի դիմաց

00:53 • 10.06.14

Մեծ Բրիտանիայում, կրթության հարցերով քարտուղար Մայքլ Գոուվը աշակերտների ծնողներին զգուշացրել է ապագայում իրենց երեխաների վատ պահվածքի դիմաց կիրառվելիք պատժամիջոցների մասին: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Sky News-ին:


Ծնողները կվճարեն ֆունտ ստեռլինգով, եթե իրենց երեխաները բացակայեն դասերից, վիճեն դասընկերների հետ կամ անհարգալից վերաբերեն ուսուցիչներին:


 Policy Exchange վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ Մայքլ Գոուվը պնդել է, որ ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխաների վարքի համար կամ պատասխանատվության կրեն նրանց փոխարեն: