Հիլարի Քլինթոնը միայն լավն է ցանկանում ամուսնու նախկին սիրուհուն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Քլինթոնների անվան հետ կապված մի շարք դրվագների:
The Telagraph-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Բիլ Քլինթոն - Մոնիկա Լևինսկի կապին՝ Հիլարի Քլինթոնն ասել է, որ հաղթահարել է այդ շրջանը. շատ ժամանակ չի տրամադրում այդ սեքս- սկանդալի մասին մտածելուն: Ու եթե հնարավորություն ունենար խոսելու Մոնիկայի հետ, ապա միայն բարին կմաղթեր նրան:
Հայտնի սեքս- սկանդալի առիթով Քլինթոնն ասել է նաև, որ հույս ունի՝ Լևինսկին հնարավորություն է ունեցել մտածել իր կյանքի մասին և իմաստ ու բավարարվածություն գտնել:
1998-ին համաշխարհային սեքս-սկանդալ էր պայթել, երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը կապված է Սպիտակ տան աշխատակցուհի 22-ամյա Մոնիկա Լևինսկու հետ:










