Նյույորքցի թմրավաճառները աստղերի անուններն օգտագործել են որպես թմրանյութերի անվանումներ

23:43 • 10.06.14

Նյույորքցի թմրավաճառների ավազակախումբը հայտնի ամերիկացիների անուններն օգտագործել է որպես անվանում իր անօրինական ապրանքների համար:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` New York Post-ին հղումով, ոստիկանների տվյալներով` չարագործները Բրիթնի Սփիրսի անունն օգտագործել են որպես գաղտնաբառ կրեկի համար (կոկային տեսակի թմրանյութ): Կոկայինի փոշին թմրավաճառների շրջանում անվանվում էր Քրիստինա Ագիլերայի անունով:

Իրավապահները համոզված են, որ հենց գաղտնաբառ-անունների օգտագործման շնորհիվ է ավազակախմբին հաջողվել երկար ժամանակ թաքնվել արդարադատությունից:

Հետաքննության ընթացքում, որը տևել է 10 ամիս, ոստիկանները պարզել են նաև, որ թմրավաճառներն անօրինական նյութերի վաճառքի ժամանակ օգտագործել են անչափահաս երեխաների: