120 ուղևորով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում

10:17 • 10.06.14

Ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռը, որն իրականացնում էր Լառնակա-Նովոսիբիրսկ չվերթը, վթարային վայրէջք է կատարել «Տոլմաչյովո» օդանավակայանում։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, օդանավում եղել է 120 ուղևոր։ Վայրէջքի պահին առաջացել են տեխնիկական խնդիրեր, սակայն դրանց հետևանքով որևէ մեկը չի տուժել։ 


Ներկայում մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները։