Գերմանիայում փոթորկի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (լուսանկարներ)

10:01 • 10.06.14

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անձրևի, կարկուտի և ուժեղ քամու հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիա շրջանի դաշնային ոստիկանությանը։

Եղանակային վատ պայմանները մի քանի ժամ կաթվածահար են արել երկաթուղային երթևեկությունը, ավտոճանապարհներին խոշոր խցանումներ են առաջացել։

 

Ուժեղ քամու պատճառով, որի արագությունը հասել է ավելի քան 40մ/վ-ի, Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում գիշերը մեկ ժամով չեղյալ են համարվել բոլոր թռիչքները։ Այնուհետև շատ չվերթներ իրականացվել են ուշացումներով։

 

Դյուսելդորֆում 3 մարդ մահացել է բնակելի տան վրա բարդու ընկնելու հետևանքով։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ևս 3 վիրավոր մարդու։ Քյոլնում մահացել է մեկ հեծանվորդ։ Էսսենում մեկ մարդ մահացել է, երբ փորձել է ճանապարհից հեռացնել ընկած ծառերը։

 

Երկրի հյուսիս-արևմուտքում շատ քաղաքների հասցված վնասի չափը ոստիկանությունը գնահատում է մի քանի հարյուր հազար եվրո։

Lindenstraße in Düsseldorf: Ein heftiger Sturm hat Bäume umgestürzt. Der...

Dramatischer Himmel im Landkreis Hildesheim: Heftige Gewitter mit Starkregen,...

In Aachen musste die Feuerwehr einen umgestürzten Baum beseitigen.

Hagelkörner in Warstein (Nordrhein-Westfalen)

Unwetter bei Aachen: Regengüsse haben das tropische Pfingstwochenende beendet.

Überflutete Straße in Brilon (Nordrhein-Westfalen): Die Feuerwehr versucht, sie...

Messinghausen bei Brilon: Nach Hagel und Starkregen ist Aufräumen angesagt.

Auch in den Niederlanden fielen große Mengen Regen - hier in Kaatsheuvel im...

Im Osten der Schweiz: Sonne durchbricht die Wolken nach einem Sturm.

Blitze bei Sehnde in der Region Hannover: Dabei hatte das Pfingstwochenende...