Ուկրաինայի նախագահը հրահանգել է հումանիտար միջանցք բացել երկրի արևելքում

11:08 • 10.06.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգել է հումանիտար միջանցք բացել Ուկրաինայի արևելքի բնակչության համար, հայտնում է Russia Today-ը:
 

Դա նշանակում է, որ Ուկրաինայի արևելքի այն տարածքների բնակչությունը, որտեղ մարտեր են ընթանում, կարող են հեռանալ:

Այս հարցով Պորոշենկոն հանդիպել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի, ներքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և արտակարգ իրավիճակների պետծառայության ղեկավարի հետ:

 

Պորոշենկոյի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահն այս քայլը ձեռնարկել է նոր զոհերից խուսափելու նպատակով, նա ուժային կառույցներին հանձնարարել է ստեղծել բոլոր պայմանները խաղաղ բնակչության համար, ովքեր ցանկանում են հեռանալ մարտական գործողությունների տարածքից: