Իսրայելի 10-րդ նախագահ է ընտրվել Ռեուվեն Ռիվլինը
Իսրայելի Կնեսետի՝ խորհրդարանի նախկին խոսնակ, «Լիկուդ» աջակողմյան կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինն ընտրվել է Իսրայելի 10-րդ նախագահ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում նրա օգտին քվեարկել են Կնեսետի 120 պատգամավորներից 63-ը։ Երկրորդ փուլում նրա հակառակորդ՝ ներքին գործերի նախկին նախարար, ձախակողմյան «Շարժում» կուսակցության անդամ Մեիր Շիտրիտի օգտին քվեարկել է 53 պատգամավոր։
Իսրայելում ներկայիս նախագահական ընտրությունները կայացել են հիմնականում շնորհիվ նրա, որ երկրի գործող նախագահ Շիմոն Պերեսը վերստեղծել է նախագահության ինստիտուտը։










