Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել միլիոնատեր Բորիս Լոժկինը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել միլիոնատեր, Ուկրաինայի նախագահի նախկին գործընկեր Բորիս Լոժկինը, հայտնում է Обозреватель-ը։
Լոժկինը ծնվել է 1971թ. հոկտեմբերի 23-ին Խարկով քաղաքում։ Նա UMH group հոլդինգի հիմնադիրն է, որը ստեղծվել է 1990-ականների վերջին։ 2013-ին Լոժկինը և նրա գործընկերները հոլդինգը վաճառել են գործարար Սերգեյ Կուրչենկոյին։
2013թ. «Ֆոկուս» ամսագիրը Լոժկինի կարողությունը գնահատել է 126.4 մլն դոլար (101-րդ տեղը՝ Ուկրաինայի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում)։ Նախկինում Լոժկինը և Պորոշենկոն համագործակցել են մեդիաշուկայում. 2011-ին UMH-ն և Պորոշենկոյի կառույցները գնել են KP Media մեդիաընկերության բաժնետոմսերը։










