Իր գործողություններով Ռուսաստանը խախտել է միջազգային կարգուկանոնը. ՆԱՏՕ
Ուկրաինայում իրականացրած գործողություններով և իր միջազգային պարտավորությունների խախտմամբ Ռուսաստանը խախտել է միջազգային կարգուկանոնը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` «Սվոբոդա» ռադիոկայանին հղումով, այս մասին հունիսի 10-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ռուսաստանը խախտել է կանոնները` այդպիսով խաթարելով միջազգային կարգուկանոնը, որը մեր խաղաղության և բարգավաճման հիմքն է եղել», - ասել է Ռասմուսենը:
Վերջինիս կարծիքով` էներգետիկ բազմազանեցումը պետք է դառնա «տրանսատլանտյան առաջնահերթություն», որը թույլ կտա Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու նավթից: «Մենք պետք մեծացնենք պաշպանական ներդրումները Եվրոպայում և պետք է ուժեղացնենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հատվածը»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Ռասմուսենն Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցությունն էր խոստացել: «Մենք այժմ աշխատում ենք օգնության փաթեթի ուղղությամբ, որն այս ամիս կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները: Ենթադրում եմ, որ մենք կընդլայնենք համագործակցությունը Ուկրաինայի հետ առաջիկա ամիսներին և տարիներին», - ընդգծել է Ռասմուսենը:










