Նուլանդը հերքել է Վրաստանում և Ուկրաինայում ՀՀՊ համակարգեր տեղակայելու մասին լուրերը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ-ն մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Վրաստանի և Ուկրաինայի տարածքներոմ, գրում է rbc.ru-ն։
«Ոչ, մենք Ուկրաինայում և Վրաստանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու մտադրություններ չունենք»,- ասել է Նուլանդը՝ պատասխանելով Կիևում լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ երկրի առաջնահերթություններից է Արևելյան Եվրոպայի պաշտպանությունը, ինչը կպահանջի լրացուցիչ ռազմական ներկայություն շրջանում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն կապահովի ոչ միայն անդամ երկրների անվտանգությունը, այլև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի։










