Հարավային Կորեայի վարչապետ է նշանակվել նախկին լրագրողը
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն վարչապետի պաշտոնում է նշանակել նախկին լրագրողի, հայտնում է Russia Today-ը:
Խոսքը հարավկորեական «Չունան Իլբո» թերթի դեպարտամենտներից մեկի նախկին ղեկավար Մուն Չան Գըկի մասին է: Նրանից առաջ նախագահն առաջարկել է նակին դատավորի թեկնածությունը, սակայն նա հրաժարվել էր ղեկավարել կառավարությունը. պատճառը նրա մեծ եկամուտների շուրջ սկանդալն էր:
Նշանակումը պաշտոնապես պետք է հաստատվի երկրի Ազգային ժողովի կողմից:
Ապրիլի կեսին վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել «Սևոլ» նավի խորտակման և հարյուրավոր զոհերի գրանցման ֆոնին: Վերջին տվյալով՝ նավի խորտակումից զոհվել է 292 մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ:










