Իսրայելցի պատգամավորներին չի հաջողվել առաջին փուլով երկրի նախագահ ընտրել
Այսօր Իսրայելի խորհրդարանում (Կնեսետ) կայացել են նախագահի ընտրություններ, սակայն օրենսդիրներին չի հաջողվել առաջին փուլով երկրի նախագահ ընտրել, հայտնում է РИА-Новости-ն։
Արդյունքում 2-րդ փուլ են անցել թեկնածուներ Ռեուվեն Ռիվլինը՝ իշխող «Լիկուդ» կուսակցությունից, և «Հա-Թնուա» ձախակենտրոն շարժման անդամ Մեիր Շիտրիտը։
Կնեսետի նախկին խոսնակ Ռիվլինն ընտրությունների ֆավորիտն է. առաջին փուլում 119 պատգամավորից 44-ն իրենց ձայնը տվել են այս թեկնածուին, Շիտրիտի օգտին քվեարկել է 31 մարդ։ Մինչդեռ հաղթելու համար նրանցից մեկը պետք է ստանար առնվազն 61 ձայն։ Ընտրությունների 2-րդ փուլը կայանալու է այսօր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսրայելի նախագահն ընտրվում է 7-ամյա ժամկետով։ Երկրի գործող նախագահը Շիմոն Պերեսն է, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2007թ.։










