Շվեյցարիայում հակաալերգիկ շենք են կառուցել

01:03 • 10.06.14

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից ոչ հեռու՝ Լայմբախ համայնքում, առանց քիմիական նյութերի կիրառման 15 բնակարանից բաղկացած շենք են կառուցել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Stampa-ին:


Շինարարության ընթացքում ոչ մի տեսակի քիմիական ներկ, սոսինձ, լուծիչներ և նավթամթերք չի օգտագործվել: Բացի այդ, շենքի շինարարական կոնստրուկցիաները ծածկվել են բջջային հեռախոսների և ռադիոկապի ազդանշաններն արգելափակող ծածկույթով:


Շենքը նախատեսված է քիմիական նյութերի հանդեպ զգայուն և ալերգիայի նշաններ ունեցաղ մարդկանց համար:
Շվեյցարական նախագիծն իրականացվել է Healthy Life and Living Foundation ասոցիացիայի աջակցությամբ: