Բրիտանիայում արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքը կարող են հասցնել 10.000 ֆունտի
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, համաձայն որի արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքն առաջարկվում է հասցնել 10.000 ֆունտ ստերլինգի: Այժմ այդ տուգանքը չորս անգամ քիչ է, հաղորդում է Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ այդ օրենքի ընդունումը մեծ հասարակական արձագանք կստանա: Շատ բրիտանացի վարորդներ առանց այդ էլ իրենց անվանում են պետության կթան կովեր:
Ամեն տարի Մեծ Բրիտանիայում տուգանվում է 140 հազարից ավելի ավտոսիրահար: Վարորդների կարծիքով՝ 2.500 ֆունտ ստերլինգի չափով նշանակված ներկայիս տուգանքն արդեն իսկ բավական զգալի գումար է:
Բացի այդ, համաձայն փաստաթղթի՝ ղեկին բջջային հեռախոսով խոսելը վարորդին կարժենա 4.000 ֆունտ ստերլինգ: Այժմ այդ տուգանքը 1.000 ֆունտ ստերլինգ է։










