Սիրիայում տասնյակ կալանավորներ ազատ են արձակվել համընդհանուր համաներման շրջանակում
Սիրիայում տասնյակ կալանավորներ ազատ են արձակվել նախագահ Բաշար ալ Ասադի՝ համընդհանուր համաներման մասին հայտարարությունից հետո, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին։
Պետության ղեկավարի հրամանագիրը վերաբերում է այն հանցագործություններին, որոնք կատարվել են մինչ 2014թ. հունիսի 9-ը։ Ինչպես նշել է Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ Համադ ալ Ահմադը, «համաներման մասին նախագահի հրամանագիրը ստորագրվել է ազգային հաշտության և սիրիական բանակի հաղթանակներից հետո միասնականության համատեքստում»։
Տեղացի դիտորդների կարծիքով՝ համընդհանուր համաներումը կարևոր քայլ է ազգային երկխոսության համար, որի մասին հայտարարել է սիրիական ղեկավարությունը։ Փորձագետները նշում են նաև, որ համաներումը եղել է Ասադի նախընտրական քարոզարշավի հիմնական կետերից մեկը։










