ՌԴ հատուկ ծառայությունները մայիսին Հաղթանակի օրվա համար պատրաստվող խոշոր ահաբեկչություններ են կանխել

11:19 • 10.06.14

ՌԴ հատուկ ծառայություններն ընթացիկ տարվա մայիսին կանխել են խոշոր ահաբեկչություններ, որոնք պատրաստվում էին Հաղթանակի օրվա համար: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ria.ru-ն:

 

«Մայիսին հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցները բացահայտել և կանխել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի տոնակատարության ընթացքում խոշոր ահաբեկչական գործողությունների նախապատրաստման պլանները»,- ասել է Բորտնիկովը Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

Բորտնիկովը նաև հիշեցրել է, որ Ղրիմում ձերբակալվել են ուկրաինական «Պրավիյ սեկտոր» շարժման անդամներ, որոնք «պատրաստվում էին ռումբեր պայթեցնել Սիմֆերոպոլում մայիսի 9-ի զանգվածային միջոցառումների ժամանակ»։