Կրակովում կանգնեցվել է «միզող Լենինի» արձանը
Լեհական Կրակով քաղաքում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան Կենտրոնական հրապարակում, տեղադրվել է շատրվան-հուշարձան, որը նվիրված է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինին։
Ինչպես նշում է Лента-ն, վառ դեղին գույնով ներկված հուշարձանը Լենինին ներկայացնում է միզելիս։ Նմուշը ստացել է «Ապագայի հուշարձան» անվանումը, իսկ, թե ով է ուշագրավ նախագծի հեղինակը, չի նշվում։
Արտասովոր հուշարձանն իրարամերժ զգացողություններ է առաջացրել տեղացիների ու զբոսաշրջիկների շրջանում։ Ոմանք «միզող Լենինին» վերաբերվել են հումորով, սակայն մի մասին էլ դուր չի եկել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի հանդեպ նման անարգանքը։
Հայտնի է, որ հուշարձանն այդ հրապարակում մնալու է մի քանի օր, ինչից հետո այն կտեղափոխվի Լազնյա Նովա թատրոնի բակ։










