Երևանում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է քաղաքապետի խորհրդականի որդին. Shamshyan.com

11:50 • 11.06.14

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները հունիսի 10 ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն՝ 24-ամյա Սամվել Քոթանջյանին, որին ոստիկանությունը կասկածում էր հունիսի 7-ին Երևանում կրակոցներ արձակելու մեջ, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:


Սամվել Քոթանջյանը, կեսգիշերին ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն և ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը:


Մանրամասները կարդացեք այստեղ։