Արքայազն Ուիլյամը և Դևիդ Բեքհեմը կոչ են արել պայքարել որսագողության դեմ (լուսանկարներ)
Google ընկերության լոնդոնյան գրասենյակում կայացել է մամուլի ասուլիս, որը կազմակերպել են հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը։ Վաղեմի ընկերները միավորել են ջանքերը՝ որսագողության դեմ պայքարի համար, գրում է buro247.ru-ն։
Նրանց նախագիծը կոչվում է #WhoseSideAreYouOn (Ո՞ւմ կողմից ես դու)։ Դևիդը և Ուիլյամը նշել են, որ իրենց նպատակը գումար հավաքելը չէ։ Նրանց համար ավելի կարևոր է հանրության ուշադրությունը սևեռել փղերի, ռնգեղջյուրների և այլ եզակի տեսակի կենդանիների զանգվածային սպանությունների վրա։
![]()















