Բրազիլիան պատրաստ է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը. վստահ է երկրի նախագահը

11:37 • 11.06.14

Բրազիլիան ամբողջությամբ պատրաստ է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը, գրում է gazeta.ru-ն:

 

«Բրազիլիան պատրաստ է աշխարհի առաջնության մեկնարկին: Բրազիլիան, ինչպես Հիսուս Քրիստոսը, իր գիրկն է բացել՝ ողջունելու համար իր երկիր ժամանած բոլոր երկրպագուներին»,- ասել է նախագահը:

 

Աշխարհի առաջնության բացման խաղը, որտեղ կհանդիպեն Խորվաթիան և Բրազիլիան, կկայանա հունիսի 13-ին:

 

FIFA-ի մի քանի ներկայացուցիչներ անանունության պայմանով օրեր առաջ հայտարարել էին, որ Բրազիլիան պատրաստ չէ ընդունել 2014 թվականի աշխարհի առաջնությունը: Նրանք նշել էին, որ հնարավոր չէ տրամադրել անվտանգության նվազագույն երաշխիքներ, ինչպես նաև՝ որ որոշ մարզադաշտեր դեռևս չեն անցել ամբողջական ծանրաբեռնվածության թեստային փորձարկումներ: FIFA-ի անդամների կարծիքով՝ մեծ խնդիր կարող են առաջացնել նաև հնարավոր գործադուլները, մասնավորապես՝ տրանսպորտային համակարգի աշխատակիցների։