Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտ 39-ամյա կնոջ են սպանել

11:54 • 11.06.14

Հունիսի 10-ին` ժամը 23:20-ին, Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:


Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են համալիր փորձաքննություններ:


Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: