Ղրիմի պետխորհուրդն արտահերթ ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 14-ին

13:26 • 11.06.14

Ղրիմի Հանրապետության պետխորհրդի արտահերթ ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 14-ին, ասվում է Ղրիմի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշման մեջ, գրում է РИА Новости-ն։


Արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ է քվեարկել 73 պատգամավորներից 72-ը, որոնք մասնակցել են քվեարկությանը։


Ընտրությունները կանցկացվեն խառն ընտրական համակարգով. 50 մարդ կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ 25-ը՝ մեծամասնականներով։


Նոր նստաշրջանում պատգամավորների թիվը կկրճատվի 100-ից մինչև 75-ի։ Պետխորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները չափազանց կարևոր են հանրապետության քաղաքական համակարգը լիցքաթափելու համար, որը պետք է համապատասխանի նոր քաղաքական իրողություններին, որոնք կապված են Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հետ։
 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։