Ղրիմի փոխվարչապետը հրաժարական է տվել

11:46 • 11.06.14

Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հրաժարական է տվել, հայտնում է Life News-ը: Ըստ աղբյուրի՝ Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալը համապատասխան դիմում է գրել, որը պատգամավորներն ընդունել են:

 

Հայտնի է, որ Տեմիրգալիևն աշխատելու է իբրև հանրապետության ղեկավարի խորհրդական:

Ըստ աղբյուրի՝ նախկին փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել իր թիմին և մատնանշել, որ Կիևի իշխանություններն իրենց մի շարք մարտահրավերներ են նետել:

Տեմիրգալիևին իր հերթին շնորհակալություն է հայտնել նաև Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը: