Ուրուգվայցին Facebook-ի շնորհիվ գտել է շանը՝ տնից 500 կմ հեռավորության վրա

08:46 • 11.06.14

Ուրուգվայի քաղաքացի Իգնասիո Էչիչուրին, ով մոտ 2 ամիս առաջ կորցրել էր «Նեգրո» մականունով իր շանը, կարողացել է Facebook սոցկայքի միջոցով գտնել սիրելի չորքոտանուն, որն այդ պահին տնից եղել է 500 կմ հեռավորության վրա։


Ինչպես նշում է РИА-Новости-ն, Էչիչուրին ամբողջությամբ հույսը կորցրել էր կենդանուն գտնելու հարցում, երբ պատահաբար նա տեսել է «Նեգրոյի» լուսանկարը սոցկայքի էջերից մեկում։


Հետագայում պարզվել է, որ շունը գտնվում է մի խումբ անգլիացի ֆուտբոլասերների մոտ, ովքեր որոշել են Արգենտինայից ոտքով հասել Բրազիլիա ու Facebook-ում պատմում են իրենց ուղևորության մասին։


Անգլիացիների ճանապարհն անցել է Ուրուգվայով, որտեղ էլ նրանք հանդիպել է շանն ու անվանել դրան «Ջեֆերսոն»։ Արդյունքում շունը ևս միացել է յուրօրինակ արշավին՝ խմբի հետ անցնելով 500 կմ տարածություն։


Ուրուգվայցին, ցանկանալով ետ վերադարձնել շանը, կապվել է խմբի հետ ու վերջապես վերամիավորվել սիրելի չորքոտանու հետ։