Եվրոպան գազի նոր գին է առաջարկել Ուկրաինայի համար. ԶԼՄ-ներ

10:43 • 11.06.14

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները երեքշաբթի ուշ երեկոյան փոխզիջումային առաջարկ են ներկայացրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, գրում է Взгляд-ը:

 

Բրյուսելի նոր առաջարկից հետո, որի մասին մանրամասն տեղեկություններ չկան, ռուսական պատվիրակության ղեկավարներն անգամ հատուկ մեկնել են Մոսկվա՝ նախագահի հետ խորհրդակցելու:

 

Ինչպես հայտնել է բանակցություններին մոտ գտնվող աղբյուրը, Եվրահանձնաժողովն արել է նոր գնային առաջարկ, որը քննարկելու համար Մոսկվան ընդմիջում է վերցրել: Երեքշաբթի Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ Բրյուսելից վերադարձել է Մոսկվա, որպեսզի տեղեկացնի իրավիճակի մասին Վլադիմիր Պուտինին: Խորհրդակցությունից հետո, որի արդյունքները չեն հաղորդվել, ռուսական պատվիրակությունը կրկին մեկնել է Բրյուսել:

 

kommersant.ru-ի զրուցակիցները կարծիք են հայտնել, որ մինչ բանակցություններն ընթանում են, «Գազպրոմ»-ը չի դիմի գազի մատակարարման սահմանափակումների, չնայած կարող է շարունակել ԵՄ-ին և Ուկրաինային լարվածության մեջ պահել՝ բաց չհայտարարելով նոր հետաձգման մասին: