Գերմանիայի նախագահին թույլ են տվել ակտիվիստներին «հիմար» անվանել
Գերմանիայի սահմանադրական դաշնային դատարանը թույլ է տվել երկրի նախագահ Յոահիմ Հաուկին աջակողմյան արմատականներին «հիմար» անվանել։
Ինչպես նշում է Euromag-ը՝ Deutsche Welle-ին հղումով, նախագահն անցած տարվա ընթացքում 2 անգամ Գերմանիայի Ազգային դեմոկրատական կուսակցության ակտիվիստներին «հիմար» է անվանել։
Այժմ դատարանը վճռել է, որ Հաուկն իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքն ու այդ նպատակով օգտագործել այն արտահայտությունները, որոնք ճիշտ է համարում։
Կուսակցության ակտիվիստները վիրավորանքի համար հայց են ներկայացրել նախագահի դեմ, սակայն Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հաուկը միանգամայն իրավասու է արտահայտվել այնպես, ինչպես ցանկանում է։










