Պարզվել է Երևան-Կրասնոդար օդանավում մահացած անձի ինքնությունը

11:08 • 11.06.14

Life News լրատվամիջոցը հայտնում է, որ Երևանից Կրասնոդար թռչող օդանավում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է:

 

Ըստ աղբյուրի՝ նա ենթադրաբար մահացել է սրտի տագնապից «Պաշկովսկի» («Կրասնոդար») օդանավակայանում վայրէջքից րոպեներ առաջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. օդանավը վայրէջք է կատարել Կրասնոդարում երեկ ժամը 21:25-ին:

Աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Դոնավիա» ավիաընկերության № 5325 չվերթի մասին է:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել։

 

Օդանավակայանում երիտասարդին սպասելիս են եղել հարազատները: Նրանք հայտնել են, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ և Կրասնոդար էր գնում՝ բուժման: