Ինչ աշխատավարձեր կստանան ԱԱԾ-ում՝ շարքայինից մինչև գեներալ

15:27 • 11.06.14

Պետական սեկտորում ներգրավված անձանց աշխատանքի վարձատրման նոր մեխանիզմով, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, աշխատավարձերի բարձրացման գործակիցները շատ տարբերակված են՝ կախված կոչումից ու աշխատանքային ստաժից: Ամենաբարձր մակարդակում՝ գեներալների մի խմբի համար սահմանված է 7.47 , իսկ շարքայինների մի խմբի համար՝ 1-39 գործակից:


Հիշեցնենք, որ նոր օրենքում աշխատավարձերի բարձրացման հիմքում գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի, ստաժի ու այլ առանձնահատկությունների համադրմամբ և բազմապատկվում է ՝ 66.000 դրամ դրույքաչափին:


Հետևաբար, նշված 66.000 դրամը պետք է բազմապատկել գործակցով՝ աշխատավարձի չափը ստանալու համար: Այսպես. ԱԱԾ-ի համար գործակիցները սահմանվել են 1-ից 7-րդ մակարդակներով:
Գեներալական կազմի համար
1-ին մակարդակ- 0-2 տարի համակարգում աշխատող ՝ 6.20, 6.01, 5.83, 2-րդ մակարդակում (2-5 տարի աշխատող )՝ համապատասխանաբար կգործարկվեն հետևյալ գործակիցները՝ 6.40, 6.20, 6.01, 3-րդ մակարդակի համար ( 5-10 տարի աշխատող )՝ 6.60, 6.40, 6.20, 4-րդ մակարդակի համար (10-15 տարի)՝ 6.81, 6.60, 6.40, 5-րդ մակարդակի համար (15 -20 տարի աշխատող )՝ 7.02, 6.81, 6.60, 6-րդ կարգի համար (20 -25 աշխատող)՝ 7.24, 7.02.6.81, 7-րդ մակարդակի աշխատողների համար (25 և ավելի տարի աշխատող )՝ 7.47, 7.24, 7.02:


ԱԱԾ գնդապետները, որոնք դեռ երկու տարի էլ չեն աշխատում կստանան մինչև 384 120 դրամ աշխատավարձ և ըստ մակարդակների մինչև 409 000, 7-րդ մակարդակում գործակիցը՝ 6.98 է:


ԱԱԾ փոխգնդապետների համար սահմանված է 1-7 մակարդակներում 4.70-ից մինչև 5. 65 գործակից:


ԱԱԾ ում մայորի կոչում ունեցողների համար գործակիցները սկսվում են 3.87-ից մինչև 4. 62:
Կապիտանների համար սանդղակը ամենացածր մակարդակում սկսվում է 3.19-ից և ավարտվում 3.80 գործակցով: Ավագ լեյտենանտներինը՝ 2.76 -3.28 ըստ աշխատանքային ստաժի, լեյտենանտներինը՝ 2.56-ից մինչև 3.04 ըստ աշխատանքային ստաժի, ավագ ենթասպաներինը՝ 2.33-ից 2.74, ենթասպաներինը՝ 2.08-ից 2.33:


ԱԱԾ-ում «ավագ» դրույքաչափի համար, կրկին , ըստ տարիներով սահմանված մակարդակների՝ 1.82-1.98, ավագ սերժանտներինը՝ 1.82-1.98, սերժանտներինը՝ 1.66-ից 1.78, եֆրեյտորներինը՝ 1.57-ից 1.69, շարքայիններինը՝ 1. 49-ից 1.61: