Զինյալները գրավել են Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը

19:14 • 11.06.14

«Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի թուրքական հյուպատոսարանը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Հաղորդվում է, որ Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցները հայրենիք վերադառնալ չեն կարողացել։


Խմբավորման զինյալներն ավելի վաղ հաղորդել էին, որ գերի են վերցրել Թուրքիայի 28 քաղաքացու, որոնք դիզելային վառելիք էին ներմուծել թուրքական Իսկենդերուն նավահանգստից։


Առնվազն 500 հազար մարդ է լքել զինյալների կողմից գրավված Մոսուլը։ Հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին։


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մոսուլից դուրս է եկել նաև 65 հայ ընտանիք։ Նրանք ապաստան են գտել Իրաքի այլ քաղաքներում։