Երևան-Կրասնոդար օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել

10:09 • 11.06.14

Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով  «Պաշկովսկի» օդանավակայանում իր աղբյուրին։

 

«Նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել», - փոխանցում է աղբյուրը:

 

Ըստ աղբյուրի՝ ենթադրաբար Հայաստանի քաղաքացու մահվան պատճառը սրտի տագնապն է եղել։