Կառավարության հավանության դեպքում ՀՀ-ն Սերբիայի Հանրապետությանը կփոխանցի 100 հազ. ԱՄՆ դոլար՝ վերջինիս օգնելու համար
Կառավարության հավանության դեպքում ՀՀ-ն արտաքին գործերի նախարարության միջոցով Սերբիայի Հանրապետությանը կփոխանցի 100 հազ. ԱՄՆ դոլար՝ վերջինիս օգնություն ցուցաբերելու նպատակով: Գումարը նախարարությանը կտրամադրվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրա¬պետության Կառա¬վարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Սերբիայում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, իսկ վնասի չափը կազմում է մոտ 1 մլրդ եվրո:
Նախագծում նշվում է նաև, որ որոշման նախագծի ընդունումն ինչպես ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի, այնպես էլ՝ համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնում:










