Իսպանիայի խորհրդարանը թույլ է տվել Խուան Կառլոսին՝ հրաժարվել գահից
Իսպանիայի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ չորեքշաբթի որոշում է կայացրել, որի համաձայն՝ Իսպանիայի միապետ Խուան Կառլոսը կարող է հրաժարվել գահից:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով, որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 299 պատգամավոր, իսկ դեմ՝ 10, 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը հունիսի 2-ին հայտարարել է գահից հրաժարվելու որոշման մասին՝ հօգուտ որդու՝ արքայազն Ֆելիպեի: Միապետի խոսքով՝ իր որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջինս ցանկանում է ճանապարհ տալ երիտասարդ սերնդին:










