Շվեյցարիայի պաշտպանության նախարարը վնասել է դեմքը՝ ընկնելով հեծանիվից. ԶԼՄ-ներ

09:40 • 11.06.14

Շվեյցարիայի պաշտպանության նախարար, նախկին նախագահ Ուլի Մաուրերը հունիսի 10-ին Ազգային խորհրդի նիստին ներկայացել է վնասված դեմքով, ինչն անհնար է եղել չնկատել, գրում է Корреспондент-ը։

 

Tages Anzeiger-ի լրագրողները պարզել են, որ պաշտոնյան ընկել է հեծանիվից անտառային ճանապարհին։ Նրա գլխին եղել է հեծանվորդի սաղավարտ, շնորհիվ որի հաջողվել է խուսափել ավելի լուրջ վնասվածքներից։

 

«Արտաքինից վնասվածքն ավելի լուրջ է, քան կա իրականում»,- ասել է քաղաքական գործչի խորհրդականը։