Ռուսաստանի հետ սահմանը կփակվի. Ուկրաինայի ՆԳՆ

10:49 • 11.06.14

Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանը կփակվի։ Դրա համար այժմ փնտրվում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, գրում է segodnya.ua-ն։


«Տարբեր միջոցներ պետք է ուսումնասիրել, սակայն, իհարկե, սահմանը կփակենք։ Դրա համար այժմ որոշվում են անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները»,- նշել է ՆԳՆ ներկայացուցիչը։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում Ռուսաստանի հետ սահմանն ականապատելու տարբերակը, Գերաշչենկոն նշել է. «Սեփական տարածքի ականապատումը վտանգավոր է Ուկրաինայի քաղաքացիների համար, կենդանիների համար։ Դրանք բարդ հարցեր են։ Թեև ազգային անվտանգությունն ավելի կարևոր է, սակայն պետք է կշռադատել ամեն ինչ։ Կան պայքարի շատ մեթոդներ նաև առանց ականների»։