Վրաստանը խոստացել է հունիսի 14-ին բացել Վերին Լարսը. Գագիկ Բեգլարյան

11:59 • 12.06.14

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, թե երբ կբացվի Վերին Լարսի ճանապարհը: Վերջինս նշեց, որ վրացական կողմը խոստացել է, որ հունիսի 14-ին ճանապարհը կբացվի:


«Վրաստանի մեր համապատասխան գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Խոստանում էին, որ այսօր ճանապարհները կբացվի, բայց քանի որ այս երկու օրերի ընթացքում անձրևները շատ էին, հնարավոր չեղավ: Հիմա հունիսի 14-15–ը ժամկետ են տվել, բայց դա էլ վերջնական չի, քանի որ եղանակը չի օգնում իրենց: Հույս ունենք հունիսի 14-ին ճանապարհը կբացվի»,- ասաց նախարարը