Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում կարկուտը ցանքատարածքներ է վնասել

12:12 • 12.06.14

Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում այսօր՝ ժամը 10.23-ին, տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները և բանջարա-բոստանային կուլտուրաները, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:


Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: