Արտաշատ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 90-ամյա քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է
«Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ Գ. Վարդանյանը մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










