Ջորջ Բուշ ավագը պարաշյուտով հաջող թռիչք է իրականացրել՝ տոնելով իր 90-ամյա հոբելյանը
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը պարաշյուտով հաջող թռիչք է կատարել իր 90-ամյա հոբելյանի օրը:
Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ Fox News-ին հղումով, այս էքստրեմալ քայլն ԱՄՆ-ի 41-րդ նախագահն իրականացրել է Մեյն նահանգում գտնվող Քենեբանկփորտի իր ամառային տան մոտակայքում: Նրա՝ ծննունդը պարաշյուտով թռիչքով նշելու որոշումը մինչ այժմ գաղտնի էր պահվում, որպեսզի նախագահը հնարավորություն ունենար չեղարկելու թռիչքը:
Նախկին նախագահի մամլո քարտուղարը Associated Press-ին հայտնել է, որ Բուշ ավագը սիրում է արյան մեջ ադրենալինի բարձրացման զգացողությունը՝ չնայած վերջերս նա գամված է մնում հաշմանդամի սայլակին:
Հինգ տարի առաջ նախկին նախագահը նման կերպ նշել է իր 85-ամյակը: Իր այս քայլով Բուշ ավագը ցույց է տալիս, որ տարեց մարդիկ ևս կարող են զբաղվել ակտիվ ու էքստրեմալ սպորտաձևերով:










