Ջորջ Բուշ-ավագը պատրաստվում է ծննդյան 90-ամյակին թռչել պարաշյուտով

18:07 • 12.06.14

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը մտադիր է իր ծննդյան 90-ամյակին թռչել պարաշյուտով։ Այդ մասին ԱՄՆ-ի 41-րդ նախագահը գրել է Twitter-ում, հայտնում է Газета-ն։

 

Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, ծննդյան օրը, որն այսօր է, նման կերպ նշելու որոշումը մինչ վերջին պահը գաղտնի էր պահվում, որպեսզի նախկին նախագահը հնարավորություն ունենա չեղյալ համարել թռիչքը։

 

Բուշ-ավագը պարաշյուտով կթռչի Մեն նահանգի Կենեբանկպորտ քաղաքում գտնվող իր տնից ոչ հեռու։

 

Նախկին նախագահը նույն կերպ է նշել նաև 85-ամյակը։ Նրա մամուլի խոսնակը բացատրել է, որ իր թռիչքներով Բուշ-ավագը ցանկանում է ցույց տալ, որ տարեց մարդիկ նույնպես կարող են զբաղվել ակտիվ և էքստրեմալ սպորտաձևերով՝ անկախ տարիքից։