ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը նշում է 90-ամյակը
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագն այսօր նշում է 90-ամյակը։ Հոբելյարը ծննդյան օրը կնշի իր տանը՝ Մեն նահանգի Կենեբանկպորտ քաղաքում, որտեղ սովորաբար անցկացնում է ամառը կնոջ՝ Բարբարայի հետ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի նախկին նախագահին շնորհավորելու համար կժամանի մոտ 200 մարդ։ «Նա շատ շոյված է, որ այդքան մարդ է գալու։ Նա գիտի, որ նրանցից շատերը ստիպված են երկար ճանապարհ անցնել»,- պատմել է ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրասը։
Նրա խոսքով՝ արարողությանը կհավաքվեն Բուշ-ավագի բոլոր 5 երեխաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը։












