Չինաստանում երկրպագուները զանգվածաբար բժշկի կեղծ տեղեկանքներ են գնում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու համար. CNN

17:06 • 12.06.14

Չինաստանում բժշկի տեղեկանքներ տարածող անօրինական գրասենյակը հաճախորդների մեծ հոսք է գրանցել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով CNN-ին: Պատվերների մեծ մասը գրասենյակը ստանում է ֆուտբոլի սիրահարներից, ովքեր այդկերպ խուսափում են աշխատանքի գնալուց, որպեսզի ուղիղ եթերով հետևեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին:

 

Երկրի բնակիչները ստիպված են նման քայլի դիմել Բրազիլիայի հետ ժամանակային տարբերության պատճառով: Չինական մամուլում աշխարհի առաջնությունն այժմ հաճախ բնորոշում են որպես երկրի պատմության մեջ «ամենամեծ ժամանակային տարբերությամբ» առաջնություն: Խաղերն անցկացվելու են, երբ Արևելյան Ասիայում ուշ գիշեր կամ վաղ առավոտ լինի:

 

Կեղծ տեղեկանքները կարելի է ձեռք բերել մոտ 50 դոլարով: Ինչպես նշում է հեռուստաընկերության աղբյուրը, այդ գումարով երկրպագուները ստանում են օրիգինալին մոտ փաստաթուղթ՝ կնիքներով և արժանահավատ ախտանիշներով։