Պուտինը պետական մրցանակ է շնորհել պատմաբան Ալեքսանդր Չուբարյանին

16:33 • 12.06.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական մրցանակներ է շնորհել գիտնականներին և մշակույթի գործիչներին։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մրցանակ ստացողների թվում հայտնվել է ավելի վաղ չհայտարարված անուն՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուբարյանը։
 

Նա մրցանակի է արժանացել գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար գործունեության համար։

 

Բացի այդ, մրցանակներ են ստացել կենսաբանության և տիեզերական բժշկության ոլորտում ակադեմիկոս Անատոլի Գրիգորևը, դիրիժոր Յուրի Բաշմետը, գրող Ֆազիլ Իսկանդերը և «Լեգենդ №17» ֆիլմի ստեղծողները։